Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԵՄ-ն պատժամիջոցներ է նախատեսել 15 ռուսների նկատմամբ

ԵՄ-ն պատժամիջոցներ է նախատեսել 15 ռուսների նկատմամբ
28.04.2014 | 13:53

ԵՄ-ն ոչ միայն որոշում է ընդունել ընդլայնել ՌԴ անձանց ցուցակը, որոնք ՈՒկրաինայի ճգնաժամի պատճառով պետք է ենթարկվեն պատժամիջոցների, այլև անելու է առաջին քայլը երրորդ՝ Եվրամիության տնտեսական պատժամիջոցներ կիրառելու փուլի ուղղությամբ: Եվրոպացի դիվանագետը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ցուցակի ընդլայնման մասին որոշումը, որը պետք է ներառի 15 անձանց, ընդունվել է ԵՄ մշտական ներկայացուցիչ երկրների նստաշրջանում: Որոշումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ